Ա. Հովհաննիսյան. «Հայկական կողմը Թուրքիայի հետ քննարկելու ոչինչ չունի Ցեղասպանության մասին»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, անդրադառնալով տարբեր մակարդակներով, այդ թվում՝ պետական միջազգային համաձայնագրերում արծարծվող արխիվների ուսումնասիրության խնդրին, ասել է.
–Հայերի ցեղասպանությունն ապացուցված փաստ է, որը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից, և այս հարցի շուրջ որևէ երկխոսություն ժխտողական քաղաքականություն վարող Թուրքիայի հետ հնարավոր չէ։ Հայկական կողմը Թուրքիայի հետ քննարկելու ոչինչ չունի Ցեղասպանության մասին։
Միաժամանակ թուրքագետը նշել է, որ Ցեղասպանությունն ուսումնասիրող փորձագետները բազմիցս դիմել են Թուրքիայի կառավարությանը Ցեղասպանությանը վերաբերող նյութերին ծանոթանալու խնդրանքով, բայց մշտապես մերժում են ստացել կամ ընդհանրապես պատասխան չեն ստացել։
Խոսելով Թուրքիայում տեղի ունեցող հակահայկական ցույցերի մասին՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը դրանք որակել է որպես լկտի նացիստական ակցիաներ.
–Ընդ որում, առկա է բացահայտ պետական հովանավորչություն։ Թուրքիայի կառավարությունը չի էլ ժխտւմ իր մասնակցությունը. ավելին՝ նման հանրահավաքի մասնակցել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարը,–ասել է Չաքրյանը։

7or.am